Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եզրափակչում՝ ԱՄՆ-Շվեդիա

Եզրափակչում՝ ԱՄՆ-Շվեդիա
04.01.2013 | 13:16

Հոկեյի քսան տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ հանդիպումները: Ամերիկացի հոկեյիստները հույսի նշույլ իսկ չթողեցին մրցաշարի ֆավորիտ համարվող կանադացիներին, ովքեր մինչ այդ պարտություն չունեին, իսկ առանցքային խաղից առաջ ստացել էին հանգստյան լրացուցիչ մեկ օր: Ամերիկացիները լիուլի վարձահատույց եղան խմբայինում կանադացիներից կրած պարտության դիմաց՝ վերջիններս դարպասն ուղարկելով հինգ տափօղակ, սեփականն ընդունելով մեկը:
Ինչպես մեկ քառորդում շվեյցարացիների հետ էր, աշխարհի անցած տարվա փոխչեմպիոնները՝ ռուսները, շվեդների հետ հանդիպումում ևս չկարողացան խուսափել թե լրացուցիչ խաղակեսից, թե ետխաղյա բուլիտներից: Սկանդինավյան թերակղզու ներկայացուցիչները, ովքեր կրում են աշխարհի գործող չեմպիոնի տիտղոսը, հաղթեցին Ռուսաստանի ընտրանուն: Ոսկու համար պայքարում եզրափակչում նրանց սպասվում է ծանր մրցակցություն ամերիկացիների հետ: Բրոնզե մեդալի համար Ռուսաստանի ընտրանին կհանդիպի խմբայինից քաջածանոթ կանադացիներին, ում այս մրցաշարում արդեն մի անգամ հասցրել է պարտվել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ